ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պետք է դուրս գալ տեղական ճահճից և մտածել ու գործել գլոբալ կատեգորիաներով

Պետք է դուրս գալ տեղական ճահճից և մտածել ու գործել գլոբալ կատեգորիաներով
24.12.2022 | 14:38

Հայկական կայսրությունների վերելքի և անկման պատմությունը փաստում է, որ սահմանը կարծրացած ու անփոփոխ կատեգորիա չէ և ենթակա է փոփոխման որոշակի գործընթացների ու հանգամանքների հետևանքով։ Ֆիզիկական սահմաններն ընդամենը պետության ծայրամասային օրգան են, որը վկայում է ազգային օրգանիզմի աճի, հզորության, թուլության կամ անկման մասին։


Ժողովուրդը պետք է ունենա իրական սահմանի ընկալումը, որը գծված է այստեղ և հիմա։ Բայց հայ ազգը և յուրաքանչյուր հայ մարդ պետք է ունենա նաև մշտական «սահմանի զգացում», որն արտացոլում է միասնական գերհավակնությունները։
Այսօր մենք զրկված ենք մեր ֆիզիկական տարածության զգալի մասից, սակայն դա մեզ չպետք է զրկի այդ տարածքի նկատմամբ հավակնություններից։ Այո, մենք զրկված ենք լայնարձակ տարածքներից և բնական ռեսուրսներից, բայց հենց մենք ունենք բացառիկ գործիքներ, որոնք նոր աշխարհի և նոր աշխարհակարգի շրջանակներում աննախադեպ հնարավորություններ են ստեղծում։


Այսօր մենք այն քիչ ազգերից ենք, որն ունի անդրազգային ցանցային ազգ ձևավորելու կրիտիկական ներուժ, ինչը վերջնականապես պետք է միավորի հայկական ատլանտյան և հայկական եվրասիական աշխարհների ողջ ուժն ու հզորությունը։
Մինչ օրս այդ աշխարհները որպես գործիքներ ծառայեցվել և օգտագործվել են տարբեր ուժային կենտրոնների և կազմակերպությունների կողմից և չեն ծառայել հայկական շահերին: Դրանք համակարգելու և հայկական շահին ծառայեցնելու համար անհրաժեշտ է բարեփոխել այս իրողությունները և նոր ձևավորվող G-2 ճարտարապետության շրջանակներում դառնալ կարևոր տարր:


Հաջողության հասնելու համար պետք է դուրս գալ տեղական ճահճից և սկսել մտածել ու գործել գլոբալ կատեգորիաներով, քանզի այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում այսօր, ոչ այլ ինչ է, քան նոր աշխարհակարգի ձևավորման գլոբալ գործընթացների և պայմանավորվածությունների հետևանք:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 11945

Մեկնաբանություններ