ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Նիկոլն ու «Նոր Հայաստանը» հայկական քաղաքական մտքի ոչնչության գագաթնակետն են. Ստեփան Դանիելյան

Նիկոլն ու «Նոր Հայաստանը» հայկական քաղաքական մտքի ոչնչության գագաթնակետն են. Ստեփան Դանիելյան
06.12.2020 | 21:26

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Մեծ հաշվով այս պարտությունը հայկական քաղաքական մտքի, ու որպես դրա հետեւանք, ազգային կամքի բացակայության արդյունքն էր։
Գլոբալ առումով կար երկու պլան։


Պլան A - Արցախը հանձնվում է Ադրբեջանին, առանց հայերի, ու Հարավային Կովկասը դուրս է բերվում Ռուսաստանի ազդեցության գոտուց, որից հետո Իրանի ու Ռուսաստանի փլուզման երկարատեւ ծրագիրն է սկսվում։ Սա Արեւմտյան պլանն է։


Պլան B - Արցախն, այս կամ այն սահմաններում, մնում է վիճելի տարածք ու ռուսական զորքը տեղակայվում է այնտեղ ու պահում իր ազդեցությունը Հարավային Կովկասում այնքան ժամանակ, որքան դա հնարավոր է (Արցախի կարգավիճակով, կամ առանց՝ ոնց ստացվի): Սա ռուսական պլանն է։


Ինչպես տեսնում ենք, Պլան C չկա, որը պետք է լիներ հայկականը։ Պլան C կարող էր լինել մինչ պատերազմը եղած ստատուս քվոյի պահպանումը, ինչի համար մեծ ջանքեր ու զարգացման ծրագրեր պետք է իրականացվեին։ Պլան C-ն պետք է գործեր մինչեւ տարածաշրջանում Մեծ Քրդստանի ստեղծումը, երբ՝ չգիտեմ, կյանքը ցույց կտար։ Միայն դա է կարող նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծել։
Մեծ հաշվով Իսրայելը նույնպես նման վիճակում է ու նպաստավոր աշխարհաքաղաքական փոփոխություններ է նախաձեռնում։
Ժամանակին Մեծ Բրիտանիան նույնպես դեմ էր իսրայելական պրոյեկտին, իսկ ԱՄՆ-ն տատանվում էր։ Ի հեճուկս նրանց, Ստալինը օգնեց Իսրայելի կայացմանը։ Հրեաները ժամանակին բրիտանական սպաներին էին տեռորի ենթարկում, իրենց նպատակին հասնելու համար։ Իսրայելն իր պլան C-ով է շարժվում։


Նիկոլն ու «Նոր Հայաստանը» հայկական քաղաքական մտքի ոչնչության գագաթնակետն են, բայց դրանք դատարկ տեղը չեն գոյացել։ Այդ Ոչնչությունը մեր քաղաքական մտքի օրգանական արդյունքն է։
Այսօրվա անորոշությունն ու Ոչնչության կողմից իշխանության դեռեւս պահպանման փաստն իր պատճառներն ունի։ Այդ պատճառների մասին արդեն խոսեցինք»։

Դիտվել է՝ 4499

Մեկնաբանություններ