ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Պատերազմը քթներիս տակ է՝ նիկոլենք շարունակում են ինքնամոռաց հեծանվավազքը

Պատերազմը քթներիս տակ է՝ նիկոլենք շարունակում են  ինքնամոռաց հեծանվավազքը
03.10.2024 | 07:22

Տարածաշրջանային փոթորիկը, որի մասին շատ էր խոսվում, կարծես թե հասավ իր հանգուցալուծմանը․ Մերձավոր Արևելքում աշխարահաքաղաքական դերաբաշխման գործընթացը մտավ կիրառական փուլ, և հիմնական խաղացողները սկսեցին հստակեցնել իրենց դիրքերը։

Հատկանշական է, որ այստեղ հավաքական Արևմուտք կոչվածն իր մեջ նույնպես խնդիրներ ունի, մասնավորապես այս տարածաշրջանում (և ոչ միայն) ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հարցերը դիտարկում են լրիվ այլ հարթակներում ու պրիզմայից, թիրախներն ու նպատակները բացառապես այլ են։

Թերևս, կարող ենք արձանագրել, որ առաջիկա օրերին մարտական գործողություններն ավելի լայն աշխարհագրություն կընդգրկեն՝ բնականաբար համապատասխան հետևանքներ դրսևորելով։

Դեռևս Թուրքիան չի բացում խաղաքարտերը՝ միանշանակ հասկանալով, որ ճիշտ հաշվարկ ու դիրքավորում է պետք, քանի որ ցանկացած շեղում կարող է ունենալ լրջագույն հետևանք։

Ինչ վերաբերում է մեզ, ապա այստեղ ամեն ինչ «շքեղ» է ու «փառահեղ»․ հայաստանյան օրակարգում լրիվ այլ «ռասկլադ» է․ իշխանություն կոչվածի ներկայացուցիչները դպրոցներ են բացում, մասնակցում են դեգեներատ փարթիների ու ԱԺ-ում մարազմատիկ մարմաջներ իրականացնում, ոմանք էլ ինքնահաստատվելու համար մարզային այցերի են տրվել ու տեղում մարդկանց ականջներին հերթական լափշային պորցիան են կախում։

Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա սրա դեպքը լրիվ մասնավոր է․ բնականաբար, աշխարահաքաղաքականությունից ոչինչ չհասկանալով, նա թեմայի հետ կապված ոչ մի դրսևորում չի անում (գոնե մինչ այս պահը ձայն-ծպտուն չկա), չնայած այն բանին, որ պատերազմը քթներիս տակ է: Նիկոլն ուղղակի շարունակում է ինքնամոռաց հեծանվավազքը։ Ի դեպ, ասեմ՝ ոչ մի երաշխիք չկա, որ մեր մասով նույնպես իրադարձություններ զարգանան, ու էս ամեն ինչից ադրբեջանցիք քայլերի գնան Սյունիքով, բայց դե Նիկոլը, լինելով «մեծ ստրատեգ», էս ամեն ինչն իհարկե հաշվարկել է։

Հ․Գ․ Պատկերն ամբողջական կդառնա, և ես չեմ բացառում, որ առաջիկա օրերին Նիկոլը Պապ թագավորի կեցվածք ընդունի, դահուկներով բարձրանա իր սիրելի Արագած լեռան գագաթներից մեկն ու այնտեղից Իսրայելին ու Իրանին կոչ-հորդոր հղի՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ