Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Խորհելու

Խորհելու
29.06.2024 | 09:55

Հարցազրույցներից մեկի ժամանակ Բիլ Գեյթսին հարցնում են.

-Աշխարհում կա՞ մարդ, որ ձեզանից հարուստ է:

Բիլ Գեյթսը պատասխանում է.

- Այո՛, կա ավելի հարուստ մեկը: Հիշում եմ նրան դեռևս այն ժամանակներից, երբ ես հայտնի և հարուստ չէի: Տարիներ առաջ Նյու Յորքի օդանավակայանում տեսա մի թերթավաճառի, ուզում էի թերթ գնել, բայց գումարս չէր բավականացնում և ստիպված էի թերթը վերադարձնել վաճառողին՝ ասելով, որ գումարս չի հերիքում: Սակայն թերթավաճառն ասաց, որ անվճար է տալիս, և ես ուրախությամբ վերցրի թերթը: Երկու, թե երեք ամիս անց ես վայրէջք կատարեցի նույն օդանավակայանում և հանդիպեցի նույն թերթավաճառին: Նա նորից թերթ էր վաճառում և ինձ մեկն առաջարկեց: Ես մերժեցի՝ ասելով, որ գումարս այս անգամ նույնպես չի հերիքում: Թերթավաճառը նորից ինձ անվճար թերթ տվեց, ասելով, որ մի թերթն իր համար մեծ ֆինանսական վնաս չի:

Անցավ 19 տարի, ես արդեն հարուստ և հայտնի մարդ էի: Հանկարծ հիշեցի այդ վաճառականին և սկսեցի փնտրել նրան: Մեկ կամ երկու ամիս անց վերջապես գտա նրան և հարցրեցի, թե արդյոք ճանաչու՞մ է ինձ:

- Իհարկե՛, դուք Բիլ Գեյթսն եք,- եղավ նրա պատասխանը:

- Հիշու՞մ եք՝ մի անգամ դուք ինձ անվճար թերթ տվեցիք,- հարցրեցի ես:

- Այո՛, հիշում եմ, երկու անգամ,- պատասխանեց թերթավաճառը:

- ՈՒզում եմ փոխհատուցել ձեր ցուցաբերած օգնության համար, միայն ասեք՝ ինչի կարիք ունեք, և ես ամեն բան կանեմ ձեզ համար,- ասացի ես:

- Պարո՛ն, չեք կարծում, որ նման ձևով անհնար է փոխհատույց լինել:

- Ինչու՞,- զարմացա ես:

- Ես ձեզ օգնել եմ այն ժամանակ, երբ ես աղքատ թերթավաճառ էի, իսկ դուք ինձ ուզում եք օգնել հիմա, երբ դուք աշխարհի ամենահարուստ մարդն եք: Ինչպե՞ս կարող է ձեր օգնությունը փոխարինել իմ լավությանը…

Այդ օրը ես հասկացա, որ թերթավաճառն ավելի հարուստ է քան ես, որովհետև նա չէր սպասում, որ հարստանա ու նոր միայն օգնի մարդկանց:

Մարդիկ պետք է հասկանան, որ իրական հարուստը հարուստ է հոգով, այլ ոչ թե գումարով:

Ջուլիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ