ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ. Սեփականության իրավունքով

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ. Սեփականության իրավունքով
11.06.2014 | 12:41

Ասում են, Ատամնահատիկ կոչված ավանդույթը խորիմաստ և անձի հետագա կողմնորոշումը հուշող երևույթ է: Ասում են նաև, որ նույնիսկ նորածնի ձեռքից գրեթե անհնար է խլել նրա հավանած իրն ու առարկան: Երեխան իր շուրջ շաղ տված առարկաներից՝ գրիչ, երաժշտական գործիք, գիրք,խաղալիք, կուստոմս, հեռախոս,դրամ, զարդ, ատրճանակ և այլն, ընտրություն է կատարում ըստ իր նախասիրության...Հետո դա մոռացվում, անցնում է հարազատների համար, բայց իր ներքին մղումն առաջնորդում է նրան ամբողջ կյանքում՝ մեկը երաժիշտ է դառնում, մյուսը գրող, երրորդը՝ զինվորական, չորրորդը՝ պետական պաշտոնյա և այսպես շարունակ... Ավանդույթի ճշմարտացիությունն, ասում են սերնդե սերունդ փորձարկվել է և չնչին բացառություններով ճշմարիտ է: Ճշմարիտ՝ իսկականի, տվյալ անձի հետ:
Իսկ հիմա` ըստ էության:
Խառը ժամանակներ էին, աշխարհն, ասես վերաստեղծվելու ուղին էր բռնել՝ Երկիրը փոթորկված էր, ռազմաճակատում փոփոխական հաջողություններն ու ձախողումները հաջորդում էին մեկը մյուսին: Հայրենասերները պաշտպանում էին հող հայրենին, ճարպիկները՝ բաժան-բաժան, ծվեն-ծվեն անում Երկիրը: Փախցնում էր՝ ով ինչքան կարող էր, ով՝ ինչ կարող էր... Որոշ հորդորներով սեփական կուսակցություն կազմավորվեց, սեփական լցակայաններ, սեղանիկներ, ուշադրությունից չվրիպեցին շենքերի նկուղներն անգամ, նաև գործարաններ, հետո նաև ոլորտներ, հոգևոր -մշակութային «աղտեղություններին» փոխարինեցին առևտրային կետերը, խաղատները, սրճարաններն ու հյուրանոցները: Անծանոթ մեկը օրինական թղթարարությամբ աշխատանքից ազատեց մի ամբողջ կոլեկտիվ, որի անդամներից շատերն իրենց ձեռքերով էին շարել արտադրամասի քարերը, ու հայտարարեց, որ դա իր սեփականությունն է... Եվ այդպես` համատարած գործազրկություն,արտադրական կարողությունների կործանում, բարոյահոգեբանական ճգնաժամ... Ռազմաճակատից վերադարձած Պադոն լսեց ինչ -որ մեկից, որ ոմն պարոն Ջորջ սեփական զորամաս է հիմնել և զինվորական կեղծ վկայականներ բաժանել զորակոչից խուսափող դասալիքներին, իբրև թե զինծառայության մեջ են:
Եվ Պադոն այդպես էլ չհասկացավ, թե Ատամնահատիկի հանդիսավոր արարողության ժամանակ իր համերկրացիներից քանի հոգի են ձեռքներն առել անձնական շահի, փառամոլության և ագահության խորհրդանիշերը, և երբ հնարավոր կլինի այդ մանկանց ձեռքից ետ վերցնել իրենց նախընտրածը, որից ինքնակամ հրաժարվելն, ասում են, անհնար է: Պադոն համոզված է, որ դա վիճակագրական ծառայությունների համար լուրջ և անհանգստացնող թեմա է:

Դիտվել է՝ 1440

Մեկնաբանություններ