ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Իտալիայում շատերը գիտեն` ինչ է կատարվել 1915-ին»

«Իտալիայում շատերը գիտեն`  ինչ է կատարվել 1915-ին»
01.05.2012 | 00:00

«Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում վերջերս «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում նշվեց իտալահայ գրող ԱՆՏՈՆԻԱ ԱՐՍԼԱՆԻ «Զմյուռնիայի ճանապարհը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Իտալիայում գիրքը լույս է տեսել 160 հազար տպաքանակով, վերահրատարակվել է 16 անգամ: Այն «Արտույտների ագարակը» հանրահայտ գրքի շարունակությունն է, որի հիման վրա Տավիանի եղբայրները նկարահանել են համանուն ֆիլմը:

«2007-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը բացվեց «Արտույտների ագարակը» ֆիլմով, նույն թվականին հայ հասարակության դատին ներկայացվեց գրքի հայերեն տարբերակը»,- մեզ հետ զրույցում ասաց «Արտույտների ագարակը» և «Զմյուռնիայի ճանապարհը» վեպերի թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի դասախոս ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:- «Արտույտների ագարակը» գրողի` թուրքական յաթաղանից մազապուրծ եղած նախնիների մասին է: Երկրորդ գրքում ներկայացվում է փրկված հերոսների պատմությունը»:

Նշենք, որ «Զմյուռնիայի ճանապարհը» թարգմանաբար ներկայացվում է առաջին անգամ: «Արտույտների ագարակը» թարգմանվել է շուրջ 20 լեզվով, արժանացել 22 մրցանակի, այդ թվում` «Լոս Անջելես Թայմսի» «Լավագույն գիրք» մրցանակին: Միայն Իտալիայում, որտեղ հայ համայնքը շուրջ 2000 ներկայացուցիչ ունի ընդամենը, սպառվել է գրքի ավելի քան 300000 օրինակ:

Միայն Անտոնիա Արսլանի գրականության միջոցով Ցեղասպանությունը հայտնի է դառնում հարյուր հազարավոր մարդկանց: «Իսկ ի՞նչ կարող է փոխել գրականությունը քաղաքական դաշտում, ի վերջո, մեծ երկրները, ԱՄՆ-ն կճանաչե՞ն Հայոց մեծ եղեռնը»: «Իրատես de facto»-ի այս հարցին պատասխանելով` գրողը նշեց, որ Իտալիայում շատերը գիտեն` ինչ է կատարվել 1915-ին: «Իրականում ցեղասպանության խնդիրը մեծապես հայտնի է նաև Ամերիկայում: Ես մայիսին գնալու եմ Դեթրոյտ, ներկայացնելու եմ իմ գրքերը և դասախոսություն եմ կարդալու»,- ասաց, նաև, հույս հայտնեց, որ Ամերիկան, ի վերջո, պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքով` Իտալիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ինչ-որ չափով օգնել է հենց գրականությունը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1682

Մեկնաբանություններ