07.11.2023|
10:24
Ներեցեք, իհարկե, բայց ես զտարյուն հայ եմ՝ հոգեբանությամբ և մտածողությամբ, լիովին կրում եմ հայի հատկանիշների մի ամբողջություն, որի մեջ հազարամյակներ շարունակ սերնդեսերունդ նստվածք են թողել նախնիները: Օտար գիտնականները փաստում են, որ հայ կնոջ գենետիկ կոդը ավելի քան ութ հազարամյակ փոփոխություն չի կրել, հետևաբար ծնողներից, մորից հաստատապես, հայը ժառանգում է այդ անեղծ հարստությունը: Ասում են, սա մեր ազգային ինքնության բացառիկություններից է՝ միայն մեզ բնորոշ։ Այդպես սուրբ մյուռոնն է իր նախնական հիմքի վրա շարունակում դարեդար լրացվել և վերահաստատվել: Հայ մայրեր… «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»: Ազգերի էության յուրատեսակության և անկրկնելիության մեջ է ամբարված համաշխարհային ընտանիքի ամբողջ հմայքն ու կատարելությունը: