-
12.12.2020|
11:34
Հինգշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդունեց հաղթանակի շքերթը Հայաստանի դեմ պատերազմում: Բաքվում Էրդողանը նորից հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է փոխել իշխանությունը, առաջարկեց ստեղծել տարածաշրջանային համագործակցության միջազգային խումբ, որին կարող է մասնակցել նաև Հայաստանը:
-
11.12.2020|
20:56
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «անընդունելի և միջամտողական» հայտարարությունների համար Թուրքիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ։
-
11.12.2020|
20:55
«Այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ»:
-
11.12.2020|
20:54
Նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջնական չբավարարված ամբիցիաներ է տեսնում Բաքվի շքերթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններում:
-
11.12.2020|
20:53
Հայաստանը բոլոր հիմքերն ուներ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը վերջերս տեղի ունեցած պատերազմի ժամանակ՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիալ հարթակում Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարեց ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։
-
11.12.2020|
20:52
Հայտնի արտահայտությունը, թե պատմությունը կրկնվելու սովորություն ունի, մեզ համար հատկապես հիմա ավելի է արդիական դարձել՝ ֆեյսբուքում «Կարս 1920- Շուշի 2020. ֆատալիստական սխալների զուգահեռներ» վերտառությամբ գրառման մեջ նշել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
-
11.12.2020|
20:50
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում վեցյակի հարթակ ստեղծելու նախաձեռնության շրջանակներում համագործակցությունը շահավետ կլինի Երևանի համար:
-
11.12.2020|
20:47
Ռուսաստանը սատարում է ԵԱՏՄ շրջանակում մինչև 2025-ը ինտեգրման զարգացման ռազմավարության նախագիծը, որը նախատեսում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ընդհանուր շուկայի ձևավորում, միասնական թվային տարածության ստեղծում:
-
11.12.2020|
20:46
Արցախի միջանկյալ և վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցն առկա է եղել աշխատանքային բոլոր փաստաթղթերում՝ և մինչև Կազանյան բանակցությունները, և դրանցից հետո, քննարկման ժամանակ ասել է նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
11.12.2020|
20:43
«Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որին՝ ի նշան բողոքի, ընդդիմադիր օրենսդիրները չեն մասնակցել: