-
17.04.2024|
17:15
1991-ից հետո Արևմուտքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, սահմանեց ողջ հետխորհրդային տարածքի երկրների գոյության ուղին։ Բոլոր ոլորտներում սկսեցին ներդրվել Արևմուտքի կողմից սահմանված չափանիշները և ստանդարտները։ Սակայն դրանք գաղութների համար նախատեսված չափանիշներ էին, որոնք ոչ թե զարգացում էին ապահովում, այլ գաղութային կախվածություն և շահագործում։ Հայաստանը ևս բացառություն չէ։
-
17.04.2024|
13:56
Հետաքննությունը հաստատել է Կիևի կապը «Կրոկուս Սիթի Հոլի» ահաբեկիչների հետ. այս մասին ապրիլի 16-ին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Հյուսիս-արևմտյան դաշնային օկրուգում ազգային անվտանգության ապահովման հարցերով խորհրդակցության ժամանակ:
-
16.04.2024|
15:06
Աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է Մերձավոր Արևելքի հետ կապված զարգացումներին. գլխավոր հարցը՝ կհարվածի՞, արդյոք, Իսրայելն Իրանին, ինչն անկասկած կհանգեցնի Իրանի նոր և ավելի հզոր պատասխան հարվածի և, որպես այս ամենի շարունակություն, Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմի, ավելին՝ տարածաշրջանային մեծ պատերազմի:
-
07.04.2024|
14:00
Ս. թ. ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենը Հայաստանի Հանրապետությանը համառորեն խորհուրդ էին տալիս ընթանալ «տարածաշրջանային ինտեգրացիայի» ճանապարհով, այսինքն՝ քաղաքականապես, տնտեսապես, մշակութապես և անվտանգության առումով միատեղվել ու առկցվել Ադրբեջանին ու Վրաստանին՝ Թուրքիայի ընդհանուր ղեկավարության ներքո...
-
06.04.2024|
19:37
Հավաքական Արևմուտքը, մինուս Մեծ Բրիտանիա, ցանկանում է Ռուսաստանի ստրատեգիական պարտությունը: Պուտինի սպանությունը, նման Իվան Ահեղի կամ Պավել-ի սպանություններին, անհնար է:
-
06.04.2024|
18:31
Հինգ օր առաջ՝ ապրիլի 1- ին, տեղի է ունեցել աննախադեպ մի բան. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ), որն աշխարհի ամենաագրեսիվ բանակներից մեկն է, եթե ոչ ամենաագրեսիվը, թեև իրական՝ գիշատչային բնույթը թաքցնելու նպատակով, հորջորջված է «պաշտպանության բանակ» անվանմամբ, հրթիռային հարված է հասցրել Սիրիայում Իրանի հյուպատոսությանը:
-
06.04.2024|
18:00
Մեծ պատերազմ, որը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի, որից անմասն չի կարող մնալ Հայաստանը՝ գտնվելով էպիկենտրոնից քիչ հեռու՝ այս խաղում Արևմուտքի առանցքային գործիքներ Ադրբեջանի և Թուրքիայի թիրախում...
-
05.04.2024|
20:49
Անցյալ ամսավերջին հրապարակված «Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել. եթե հաստատվի ահաբեկչությանը ՈՒկրաինայի ղեկավարության մեղսակցությունը և երկրում չգտնվի Կինժալից փրկող բունկեր» վերտառությամբ մեր հոդվածում կանխատեսել էինք, որ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունից շուտով կարող է անցնել հակաահաբեկչական գործողության, ինչը նշանակում է, որ ՌԴ Զինված ուժերի թիրախում կհայտնվեն ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՈՒկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
-
04.04.2024|
06:55
Բլինքենը զանգահարել է Ալիևին ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումից առաջ: Տարաբնույթ և հակասական ենթադրություններ կարելի է անել այս կապակցությամբ: Մի՞թե աշխարհի թիվ մեկ գերտերության արտաքին գերատեսչության ղեկավարը այնքան է արժևորում Ադրբեջանի կշիռը տարածաշրջանում, որ ամեն դեպքում քաղաքավարական ժեստ է անում Արևմուտքի հուսալի գործընկերոջ հանդեպ:
-
31.03.2024|
18:24
Մարտի 27-ին ՌԴ քննչական կոմիտեն Telegram ալիքում հայտնել է, որ «Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեում օրենքով սահմանված կարգով կքննարկվի Պետդումայի պատգամավորներ Ա. Լ.Կրասովի, Ն. Մ. Խարիտոնովի, Յա. Վ. Լանտրատովայի և հասարակական գործիչներ Ա. Գ. Դուգինի և Ա. Լ. Դերկաչի դիմումը, որը վերաբերում է ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների կողմից Ռուսաստանի դեմ ուղղված ահաբեկչական գործողությունների կազմակերպման, ֆինանսավորման և անցկացման հետաքննության անհրաժեշտությանը»: