-
23.12.2020|
22:11
Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
-
23.12.2020|
22:10
Պետդուման դեկտեմբերի 23-ին առաջին ընթերցմամբ օրինագիծ ընդունեց պետության գործող ղեկավարի` նույն պաշտոնում ևս երկու անգամ առաջադրվելու իրավունք տալով: Օրինագիծը նախապես հաստատվել էր կառավարության կողմից ու Պետդումայի վերահսկողության և կարգավորման կոմիտեին առաջարկվել էր առաջին ընթերցմամբ ընդունել օրինագիծը:
-
23.12.2020|
22:08
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հայտարարել է, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Խուդաֆերինի ջրամբարի վրա ջրաէլեկտրակայան կառուցելու հարցի շուրջ՝ հայտնում է «Մեհր» գործակալությունը:
-
23.12.2020|
22:06
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան հույս ունի «նոր էջ բացել» ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում, և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվել ինչպես ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակից Վաշինգտոնի, այնպես էլ դաշինքի կողմից:
-
23.12.2020|
22:01
«Հայրենիքի փրկության շարժման» հարյուրավոր համախոհներ, արձագանքելով շարժման առաջնորդների կոչին, դեկտեմբերի 21-ին վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա են իրականացրել Կալիֆորնիայի Բրբանք քաղաքում։
-
23.12.2020|
21:48
ԵՄ-ն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ կհատկացնի:
-
23.12.2020|
21:46
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը՝ պնդելով, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, 30 տարի չէին կարողանում լուծել այս խնդիրը։
-
23.12.2020|
14:30
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրապարակել է Մարսելի քաղաքային խորհրդի կոչը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ. «2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, առանձնահատուկ ուժգնության հարձակում սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, որը հայտնի է Լեռնային Ղարաբաղ անվամբ:
-
23.12.2020|
14:29
Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է բանակի ներկայությունը Լիբիայում ևս 18 ամսով: «Հաշվի առնելով Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի ռիսկերը և շահերը, առաջարկվում է երկարացնել Լիբիայում թուրքական ռազմական անձնակազմի առաքելության մանդատի ժամկետը ևս 18 ամսով», – ասվում է հայտարարության մեջ:
-
23.12.2020|
14:28
Ֆրանսիայի Իսի-Լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը դեկտեմբերի 10-ի նիստին ներկայացրել է բանաձև Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ: