Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Ասում են...

Ասում են...
04.08.2009 | 00:00

...թե ճգնաժամի շրջանում մեր որոշ պաշտոնյաների թույլ տված անհարկի շքեղությունները հարուցել են հանրապետության նախագահի դժգոհությունը։ Մասնավորապես, լուրեր են շրջում, որ խորհրդարանի խոսնակը` Հովիկ Աբրահամյանը, հենց այս ճգնաժամային ամռանը հարկ համարեց հանգիստն անցկացնել Մոնակոյում, ինչն ուղղակիորեն հակասում է հանրապետության վարչապետի այն հայտարարությանը, թե այս տնտեսական իրավիճակում պաշտոնյաները պիտի մտածեն աշխատելու և ոչ թե հանգստի մասին։ Ասում են նաև, որ Մոնակոյից Հ. Աբրահամյանի վերադարձից հետո վերևներում նրանից բացատրություն է պահանջվելու` անտեղի «աչքի ընկնելու» համար։

Դիտվել է՝ 2254

Մեկնաբանություններ