Հայ - ադրբեջանական պայմանագրի կնքումը կախված չէ ո՛չ Հայաստանից, և ո՛չ էլ Ադրբեջանից:
Առայժմ ինտենսիվ պայքար է գնում, թե ում խմբագրությամբ կկազմվի այդ պայմանագրի տեքստը:
Ո՞վ է լինելու գլխավոր խմբագիրը՝ Մեծ Բրիտա՞նիան, Ռուսաստա՞նը, Իրա՞նը, թե՞ Չինաստանը:
Անգամ հնարավոր է ստեղծվի խմբագրական խումբ:
Որքան էլ տարօրինակ հնչի, Թուրքիան խմբագիրների այս կոնկուրսին չի մասնակցում:
Նա իրենից կախվածը լիարժեք կատարել է` 2020-ի աշնանը բացել է Չինաստան-Թուրքիա ճանապարհի Արցախյան խցանումը:
Հիմա խոսքը Չինաստանինն է:
Մի նկատառում ևս. Նրանք, ովքեր հույս են տածում, թե Արևմուտքը Ադրբեջանի նկատմամբ կկիրառի պատժամիջոցներ,
հիասթափեցնեմ ՝ նայեք ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումների ստրուկտուրան.
1. Մեծ Բրիտանիա` 32 միլիարդ դոլլար,
2. ԱՄՆ` 14 միլիարդ դոլլար,
3. Ֆրանսիա` 2 միլիարդ 852 միլիոն եվրո,
4. Գերմանիա` 1 միլիարդ 421 միլիոն եվրո:
Իրականությունը դաժան բան է:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ