«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մենք ունենք երկիրը պաշտպանելու պատրաստ, վճռական ժողովուրդ

Մենք ունենք երկիրը պաշտպանելու պատրաստ, վճռական ժողովուրդ
16.03.2024 | 08:23

Միջազգային սոցիոլոգիական «ԳԵԼԼԱՓ» գործակալությունը աշխարհի մի շարք երկրներում ընդարձակ հարցում է անցկացրել, որտեղ ի թիվս այլ հարցերի, հարց է տրվել մասնակիցներին, թե արդյոք նրանք պատրա՞ստ են զենքով պաշտպանել հայրենիքը պատերազմի դեպքում:

Հայաստանում մասնակիցների 96%-ը դրական պատասխան են տվել, որը բոլոր երկրների մեջ բացարձակ ամենաբարձր արդյունքն է:

Այն շահեկանորեն տարբերվում է Ադրբեջանից (88%) և Վրաստանից (83%), և վիթխարի կոնտրաստ է «խաղաղասեր» Ճապոնիայից (9%) կամ Իտալիայից (14%), որտեղ ժողովուրդի մեծ մասը տառացիորեն պատրաստ չի պաշտպանել սեփական հայրենիքը:

Սա մեր ապագա հաղթանակների կարևորագույն գրավականն է: Մենք ունենք երկիրը պաշտպանելու պատրաստ, վճռական ժողովուրդ: Մեզ պետք է կամք ու առաջնորդություն՝ վերականգնելու մեր ժողովրդի հավատը սեփական ուժերի նկատմամբ, այսօր պաշտպանելու մեր երկիրը, իսկ վաղն արդեն վերականգնելու մեզնից խլվածը ու մեր հիմնարար մարդկային իրավունքները: Ով հակառակն է մտածում, չի վստահում մեր ժողովրդին, և նրան առաջնորդելու իրավունք չունի:

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 1336

Մեկնաբանություններ