«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ֆանտաստիկ նմանություն

Ֆանտաստիկ նմանություն
02.03.2024 | 16:51

Գորբաչովի ու Նիկոլի քաղաքական նմանությունները ֆանտաստիկ են: Խնդրեմ՝ երկուսն էլ նաիվ են, նարցիսությամբ են տառապում, մեծամիտ են, պոպուլիստ, հակապետական, պոդկոբլուչնիկ: Հակազգային քայլերով նա կործանեց մի ամբողջ կայսրություն, սա՝ գյոզալ հայրենիքս: Ասեմ՝ կառավարման վերջին փուլում նա էլ սրա նման ամբողջ օրը եվրոպաներում անկապ քարշ էր գալիս ու իրեն վնուշատ անում, թե ամեն ինչ օկ ա, Ռաիսա Մաքսիմովնան էլ ջեբի շան պես գլուխը շոյում էր ու թողնում, որ Ցոյ լսի:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ