«Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Թերևս, նրա խոսքի խորքային իմաստը շատերը չհասկանան:
Նոր Սահմանադրությունը ենթադրում է նոր Հանրապետություն:
Եթե դա տեղի ունենար պետականության հիմնադրույթների շուրջ քաղաքական, հանրային քննարկումների արդյունքում, թերևս, կարելի էր խոսել պետականության զարգացման ինչ-որ հանգրվանի մասին:
Բայց նոր Սահմանադրություն Նիկոլին պետք է Ալիևի վավերացրած «կադաստրի վկայականին» «համաժողովրդական փաթեթավորում» տալու համար:
Նոր Սահմանադրությունը Փաշինյանին պետք է Հայաստանի Անկախության հռչակագիրը «խմբագրելու», նոր «կադաստրի վկայականով» «լեգիտիմ» սահմաններ հաստատելու համար:
Փաշինյանն անոնսավորում է փոքրացող Հայաստանը, որի համար «պատմական հայրենիք» է դառնալու 29 800-ը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ