«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ալիևյան պրոպագանդիստները համաշխարհային քարտեզի վրա Հայաստանը Արևմտյան Ադրբեջան ճանաչելու նոր և ագրեսիվ մեխանիզմներ են կիրառում

Ալիևյան պրոպագանդիստները համաշխարհային քարտեզի վրա Հայաստանը Արևմտյան Ադրբեջան ճանաչելու նոր և ագրեսիվ մեխանիզմներ են կիրառում
16.01.2024 | 10:30

Մինչ մենք շարունակում ենք ապրել Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչած նիկոլ փաշինյանին Հայաստանի վարչապետի ղեկին հանդուրժելով, Ադրբեջանը գերակտիվ ու տարբեր հարթակներում, տարբեր լեզուներով տարածում է սուտ, թե Հայաստանը դա Ադրբեջան է և իբր Հայաստան երբեք էլ պատմական որևիցե փաստաթղթերում, կամ այլ վկայություններում գոյություն չի ունեցել։

Այս տեսակի լուրերը տարածելով, աշխարհի տարբեր անկյուններում նրանց իսկապես հաջողվում է տարբեր ազգությունների, տարբեր գիտելիքների, կամ դրանց բացակայության, մարդկանց ուղեղները լվանալ և աղավաղել իրականությունը Հայաստանի Հանրապետության մասին։

Այսինքն սա խաղ չէ և ռեալ վտանգ է ներկայացնում հայի և Հայաստանի համար, նպատակ ունենալով մեր պետությունը երկրի երեսից ջնջել հորինված քարտեզներով և պատմության կեղծ աղբյուրներով։ Ադրբեջանը միշտ է նման գործով զբաղվել, բայց հիմա դա անում է ավելի ընդլայնված տեսքով, օգտագործելով ՀՀ վարչապետի, այլ պաշտոնյաների և անհատների խոսքերը, որոնք կասկածի տակ են դնում Արցախի հայկական լինելը և բուն Հայաստանի տարածքը։

Նաև նման ոճի վառ օրինակն է դարձել «մերօրյա հերոս» Սևադա Խոջաբայանի արտահայտությունները, թե «նրանք եկել են իրենց տարածքներ և հաղթել են»։

Օրինակները շատ են։

Սրան վրադիր տարբեր ադրբեջանական պրոպագանդիստական լրատվամիջոցներ անդադար պեղում և ցույց են տալիս նորակոչ պատմաբանների, որոնք, ըստ էության, մեկ թեզ են առաջ տանում, թե Հայաստանը սովետական շրջանում է ձևավորվել, իսկ մինչ դա հայեր այստեղ չեն եղել, տարածքը ադրբեջանական է եղել։

Ավելի չի լինի նշել, որ ժամանակին Հայաստանի Հանրապետության նախագահի գրասենյակին կից գոյություն ուներ կառույց, որը ադրբեջանական պրոպագանդային լուրջ հակադարձում էր, բայց հիմա այդ կառույցը սպասարկում է միայն նիկոլ փաշինյանի անձնական շահերը, որոնք Հայաստանի դեմ են ուղղված։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հ.Գ.

Ներկայացվող նկարը ընդամենը մի կաթիլ է ադրբեջանական ստերի, որոնք ողողում են ամբողջ համացանցը։

Դիտվել է՝ 2189

Մեկնաբանություններ