Այսօր (26.10.2025-irates.am) Թբիլիսիում Նիկոլ Անհողն ազդարարեց իր «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը հերթական ուտոպիստական, հակահայկական նախաձեռնություններից է և հայատյաց «խաղաղության օրակարգի» բաղկացուցիչ մասը:
Վերևի լուսանկարում պատկերված է կապիտուլյանտի ներկայացված քարտեզը, որտեղ Արցախը բացակայում է: Նիկոլը, իբր երազում է Հայաստանը դարձնել «խաչմերուկ», որին ինքն էլ չի հավատում և հույսը դրել է, այսպես կոչված, միջազգային հանրության վրա, որը, իբր, դրական ազդակներ է տվել իր ծիծաղելի նախաձեռնությանը:
Ի դեպ, Նիկոլի հույսն այս հարցում կրկին այն համաշխարհային հանրությունն է, որն ուղղակի «չտեսավ» Արացխում տեղի ունեցած սպիտակ ցեղասպանությունը...
Նիկոլ Անհողի «խաղաղության խաչմերուկին»
ադրբեջանա-թուրքական տանդեմը պատասխանում է Ադրբեջանի բանակի ԳՇ-ում պատկերված քարտեզով, որի համաձայն ամբողջ Սյունիքը, Վայոց Ձորըր, Տավուշի արևելքը և Արարատի մարզի հարավը պատկերված են Ադրրբեջանի կազմում:
Վերջին իրադարձությունները, երբ Ադրբեջանի նախագահն ուղղակի արհամարհում է Գրանադայի և Բրյուսելի հանդիպումները, ապացուցում են, որ նա բացարձակ նպատակ չունի ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես իր ելույթներում ոչ թե պահանջում, այլ աղերսում է կապիտուլյանտ Նիկոլը և ավելին՝ Բաքուն հասնելու է նրան, որ կյանքի կոչի իր բանակի ԳՇ-ում պատկերված քարտեզի պատկերը և Նիկոլի երազած «խաղաղաության խաչմերուկը» վերածելու է «հայկակակն փակուղու»:
Ալիևը չմասնակցելով Գրանադայի և Բրյուսելի հանդիպումներին և փաստացի ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջոցով ստանալով Հայաստանից իր ուզածը, չի ցանկանում որևէ փաստաթուղթ ստորագրել Երևանի հետ և ճանաչել Հայաստանի տարածքը 29,8 հազար քառակուսի կիլոմետր, քանի որ նա երբեք չի համաձայնի դուրս բերել իր զորքերը Արծվաշենից և Նիկոլի օրոք գրավված տարածքներից:
Ավելին, հիմա սերտ համագործակցում է Մոսկվայի հետ ու օգտագործելով հայ-ռուսական խայտառակ հարաբերություններն իր օգտին, ցանկանում է բացի Արցախից Մոսկվայից նվեր ստանալ նաև Հայաստանի հարավն ու արևելքը: Իսկ Արևմուտքում հակահայկական ծրագրերն անցկացնող Շոլցը և Վաշիգտոնը ծպտուն չեն հանի՝ լռակյաց սատարելով Ադրբեջանին:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ
Հ.Գ. Նիկոլ Անհողի «խաղաղության խաչմերուկը» մեռած նախագիծ է, քանի որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան երբեք թույլ չեն տա, որ Հայաստանը զարգանա: Նրանք Նիկոլի «խաղաղության խաչմերուկին» կպատասխանեն «հայկական փակուղով», ու՞… և՛ ՌԴ-ն, և՛ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ը ծպտուն չեն հանի, քանի որ ԵՄ-ին և ԱՄՆ-ին մենք ընդհանրապես պետք չենք:
Մեր պատճառով նրանք երբե՛ք խնդրներ չեն ստեղծի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ ռուսին էլ, թեկուզ և առանց հայի, այս հողն է պետք: