Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

«Հաճույքը» միայն «սուծինյոռ» նիկոլն է ստանալու

«Հաճույքը» միայն «սուծինյոռ» նիկոլն է ստանալու
26.10.2023 | 17:41

Այո, Հայաստանը, ոչ թե «Խաղաղության խաչմերուկ», այլ «տռասի պուտանկա» է դարձվում։

Դեռևս այս տարվա մայիսին Մոսկվայում ԵԱՏՄ-ի ընդլայնված նիստում Փաշինյանն ու Ալիևը վիճում էին տերմինների վերաբերյալ։

Ալիևն ասում էր «Զանգեզուրի միջանցք», Փաշինյանը` «Հայկական խաչմերուկ»:

Բայց բովանդակությունը մեկն էր. Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի տարածքով, Մեղրիով, Նախիջևանով, Երասխով միավորվելու են։

Երեկ էլ ԱԺ-ում ՀՀ-ի վարչապետ կոչեցյալը այդ տերմինի ռեբրենդինգի շնորհանդեսն անելով, ներկայացրեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե մեկ, այլ մի քանի ուղղություններով են ճանապարհներ ունենալու։

ՔՊ-ականներն էլ «Անասնաֆեռմայի» հերոսներին ճիշտ նմանակելով ողջունում էին, վստահ լինելով, թե Հայաստանը վերջապես խաղաղության թելադրողը կդառնա իր տարածքը տրամադրելով թուրքերին։

Ակնհայտ է, որ ոչ մի ճանապարհային խաչմերուկ, արդեն իր ինքնիշխանությունը կորցրած Հայաստանը, չի հանդիսանա։

Թող քաղաքագետները ավելի լայն ու բազմակողմանի մեկնաբանեն կատարվողը, բայց պարզ է մի բան, որ Հայաստանը բոլոր անցուղիներով, թշնամու համար, բազմակի օգտագործմամբ, բռնաբարվող է հանդիսանալու։ Կասեի` մարմնավաճառ, բայց «հաճույքը» միայն «սուծինյոռ» նիկոլն է ստանալու։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2220

Մեկնաբանություններ