Հռոմի Ֆրանցիսկոս պապը, «Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդմանը նպաստելու համար», Փաշինյան Նիկոլին շքանշան է շնորհել:
Հիշեցնեմ, որ մինչ շքանշան ստանալը Փաշինյան Նիկոլն ասել էր, թե.
«Մենք քարոզում ենք սեր, ես ինքս, ինչպես մեր տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում» (21.11.2019 թ.):
Ինչպես նաև` ՀՀ ԱԱԾ-ին հանձնարարել էր.
«Բացահայտել սատանայի հետ կապ ունեցողներին» (14.11.2019թ):
Փաստորեն, եթե Հռոմի պապը Փաշինյան Նիկոլին շքանշանով է պարգևատրել, ապա ստացվում է, որ վերջինիս «սիրո քարոզները» տեղ են հասել, իսկ սատանան... ձերբակալված է և, միգուցե` կալանավորված:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ