Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Անգլոսաքսոնական լծի տակ գտնվող շարքային գաղութ ենք եղել և կանք

Անգլոսաքսոնական լծի տակ գտնվող շարքային գաղութ ենք եղել և կանք
15.10.2023 | 18:15
Այսօր քանդվում է այն միֆը, որ վերջին 32 տարիների ընթացքում, 1991 թ.-ից սկսած, պետություն ենք ունեցել։

Ավազի վրա կառուցված պետություն է եղել։

Անգլոսաքսոնական լծի տակ գտնվող շարքային գաղութ ենք եղել և կանք։

Քաղաքական գործիչներն էլ դերասաններ էին` քաղաքականությամբ զբաղվելու իմիտացիա անող։

Սա անկեղծ ֆիքսենք, որպեսզի առանց ինքնախաբեության կարողանանք առաջ շարժվել։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 1770

Մեկնաբանություններ