«Իսրայելը չեղարկել է պատերազմի բոլոր կանոնները, ռազմական դատարաններ չեն լինի, իսրայելական զինվորները որևէ պատասխանատվություն չեն կրի»,- այսպես խոսեց Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը (Նիցշեի ականջը կանչի):
«Թշնամու քաղաքացիական անձանց նկատմամբ վերմախտի և սպասարկող անձնակազմի կողմից կատարված գործողությունների համար չի լինի պարտադիր հետապնդում անգամ այն դեպքերում, երբ այդ գործողությունները ռազմական հանցագործություն են… Այստեղ չեն լինի ռազմական դատարաններ: Ես ազատում եմ ձեզ քիմերայից, որի անունն է խիղճ»,- այսպես խոսեց Գերմանիայի ռեյխսկանցլեր Ադոլֆ Հիտլերը (էլի կանչի Նիցշեի ականջը, հիշու՞մ եք նրա «Այսպես խոսեց Զրադաշտը»):
Տարբերություն կա՞ այս երկու երիտասարդների ասածների միջև:
Իհարկե, ո՛չ:
Թեպետ մեկը հռչակված է դեմոկրատական երկրի դեմոկրատ նախարար, մյուսը՝ նացիստական երկրի նացիստ ղեկավար: Սակայն սրանք շատ նմանություններ ունեն:
Օրինակ, երկուսն էլ անգլոսաքսերի բուծած արտադրանքն են, պարզապես Ադոլֆ Ալոիզովիչը ինչ-որ պահի դուրս եկավ նրանց վերահսկողությունից և թշնամացավ:
Այս երկուսի պետությունները անգլոսաքսերի ջանքերով դարձան հզոր ռազմական տերություններ:
Չմոռանանք, որ Իսրայելի միջուկային զենքը ամերիկյան նվեր է, պլուս ամենամյա 2-3 միլիարդի օգնությունը, նաև հիշեցնեմ, որ մինչև 1933 թվականը Գերմանիային արգելված էր անգամ ռազմական ավիացիա ունենալ, ըստ Վերսալի, սակայն Վերսալի կաղապարներից ազատվելուց 8 տարի անց Գերմանիան արդեն ուներ աշխարհի ամենաուժեղ ավիացիան, և որ միայն ավիացիա, գրեթե բոլոր սպառազինությունների առումով Գերմանիան առաջատար էր:
Անգլոսաքսերի նպատակը հետևյալն էր՝ Ալոիզովիչի ձեռամբ տապալել Սովետական Միությունը, որպեսզի նրանք կարողանան վայելել Ռուսաստանի heartland-ը (heartland` սրտի հող, Ռուսաստանի հյուսիս-արևելքն է, գեոպոլիտիկայի հիմնադիր Մակքինդերն ապացուցում էր, որ heartland-ի տերը կտիրի Եվրասիային, Եվրասիայի տերը՝ աշխարհին, իսկ քանի որ անգլիացիք իրենց նավերով չէին կարող գալ Ռուսաստանի հյուսիս-արևելք, միակ ճանապարհը Արևելյան Եվրոպայից այնտեղ հասնելն էր, ի դեպ, ՈՒկրաինան հենց դրա համար արժեք ունի անգլոսաքսերի համար՝ և՛ ճանապարհ է, և՛ Ռուսաստանը քայքայելու և մասնատելու գործիք): Դե, իսկ Իսրայելն էլ անհրաժեշտ է Ամերիկային որպես հզոր զենք՝ Միջին Արևելքում իր հեգեմոնիայի պահպանման համար:
Ինչպես տեսնում ենք, անգլոսաքսերի բուծած արտադրանքները զարմանալիորեն նման են միմյանց: Բայց լավն այն է, որ բոլորը կործանվում են տարբեր եղանակներով: Ցավով պետք է նշեմ, որ Իսրայելին քիչ է մնացել, ինչպես և բոլոր այն երկրներին, որոնց գոյությունը կախված է բացառապես Միացյալ Նահանգներից, ավելի ստույգ՝ այդ երկրի գերտերություն լինելու հանգամանքից:
Պատկերացրեք, թե ինչ կլինի բանդերական ՈՒկրաինային, եթե Ամերիկան ձեռքը քաշի վրայից: Իհարկե, 5 օրից շատ չի դիմանա, կփակվի որպես պետություն:
Իսրայելի վիճակն ավելի ծանր կլինի, ընդուպ երկրորդ հոլոքոստ, քանզի հրեաները 1948-ից ի վեր զբաղված են, ամերիկացիների դրդմամբ, բացառապես իսլամական աշխարհն իրենց թշնամացնելով:
Մնում է պարզենք, թե ե՛րբ Միացյալ Նահանգները կհրաժարվի իր վաստակներից: Դա տեղի կունենա ՈՒկրաինայի լուծարումից հետո, ինչը կհանգեցնի ԱՄՆ արժեզրկմանն ու հեղինակազրկմանը, այլ կերպ ասած, Ամերիկան կդառնա լավագույն դեպքում Բրազիլիայի կամ Մեքսիկայի աշխարհաքաղաքական քաշի երկիր: Իսկ դրանից հետո բոլոր նրանք, ովքեր իրենց գոյությունը կապել են Ամերիկայի հետ, պիտի այլ մոլորակ փնտրեն մշտական բնակություն հաստատելու համար:
Սակայն Իսրայելը կարող է փրկվել և մեծ զրկանքներով ու տանջանքով գոյատևել, եթե ստեղծվի Պաղեստինյան պետություն պաղեստինայն տարածքներում, ըստ 1948-ի ՄԱԿ բանաձևի, որն առ այսօր չի ստեղծվել բացառապես ԱՄՆ շնորհիվ, Իսրայելն էլ մնա իր միջազգայնորեն ճանաչված 14 հազար քառակուսի կիլոմետրի վրա: Կհամաձայնե՞ն հրեաները…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.
Ի դեպ, միշտ պետք է հիշել, որ արաբները Պաղեստինում ավտոխտոն ազգ են, այդ հողի ծնունդն են, ի տարբերություն ադրբեջանցիների, որոնք Արցախում և ընդհանրապես մեր տարածաշրջանում հայտնվեցին հայերից առնվազն 1000 տարի հետո: Ի վերջո, արաբները Աբրահամի թոռներն են՝ Իսմայիլի զավակները: Փաստորեն ստացվում է, որ մի երկրում ամերիկացիք հայրենազրկում են ավտոխտոն ազգին, մեկ այլ երկրում թույլ չեն տալիս ավտոխտոն ազգին սեփական պետություն ունենալ: Այսինքն, պաղեստինյան արաբների բախտը բերել է մեզ հետ համեմատ: Նշեմ, որ երկու դեպքում էլ երկնային պատիժն անխուսափելի է՝ ընդամենը ժամանակի հարց: Դե ինչ, սպասենք իրադարձությունների զարգացմանը և պատրաստվենք տխրել հրեաների գալիք ողբերգությունից: Շատ քիչ է մնացել նրանց, բանդերականներն արդեն ֆիզիկապես վերջանում են:
Ամեն…