Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Քաղաքական անբարոյականության նման դրսևորումը անսահմանության վերջն է

Քաղաքական անբարոյականության նման դրսևորումը անսահմանության վերջն է
03.10.2023 | 18:06

«Մենք լրջորեն ենք վերաբերվում այդ մեղադրանքներին՝ կապված էթնիկ զտումների և ցեղասպանության հետ։ Երբ տեսնենք, որ ապացույցներ կան, չենք խուսափի համապատասխան քայլեր ձեռնարկելուց: Քանի դեռ ապացույցներ չկան, էթնիկ զտnւմների մասին չենք կարող խոսել»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Սա քաղվածք է այսօրվա միջազգային լրահոսից։

Եվ ապացույցներ ուզողը աշխարհիս գերհզոր տերություն համարվող ԱՄՆ-ի Պետդեպի պատասխանատու պաշտոնյան է։

Հարյուր հազարավոր մարդիկ բնավեր են եղել, օրեր շարունակ անցել եղեռնի սարսափների ու բռնի տեղահանության միջով՝ թողնելով իրենց տունուտեղը, արյուն-քրտինքով ստեղծած ունեցվածքը, ու հիմա աշխարհիս դատավորներն ապացույց, փաստ են ուզում։

Չլինի՞ թե աշխարհում լիովին հավատացած են, թե հայերը կարող էին այդ աստիճան խելքները կորցրած լինել, որ հենց այնպես թողնեին իրենց հայրենի տները, ունեցվածքը և բռնեին անորոշ ճակատագրի ճանապարհը, այն դեպքում, երբ երեք տասնամյակ, զենքը ձեռքներին, հերոսաբար մաքառել էին իրենցից հազարապատիկ առավել թշնամու դեմ։

Ես համոզված եմ, որ անբարոյականությունը սահմաններ չունի, սակայն քաղաքական անբարոյականության նման դրսևորումը գուցե այլևս անսահմանության վերջն է, որից այն կողմ բացվում է մարդկության կործանման դուռը։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 3878

Մեկնաբանություններ