Փախստականների առաջին խմբերն Ադրբեջանից Հայաստան ժամանեցին դեռևս 1988-ին:
35 տարվա ընթացքում Հայաստանում երբևէ չի գեներացվել փախստականների հետ վերադարձի հանրային պահանջ:
Այսինքն` շուրջ 700 000 փախստական, որոնք Հայաստան էին ժամանել Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ խոշոր քաղաքներից երբևէ հետ վերադարձ հանրայնորեն չեն պահանջել: Վերջիններս հետ վերադարձի պահանջով չեն դիմել միջազգային կառույցներին, դատարաններին: Ըստ հանրամատչելի տեղեկությունների, պաշտոնական Երևանը նույնպես խնդիրը չի միջազգայնացրել:
Փոխարենը, պարզվում է, որ Հայաստանից Ադրբեջան տեղափոխված, անհամեմատ փոքրաթիվ քանակությամբ անձինք, պաշտոնական Բաքվի դրդմամբ 30-35 տարի շարունակ «երազել են» վերադառնալ Սիսիան, Վարդենիս, Կապան, նույնիսկ` Մասիս և Երևան: Ընդ որում, վերջիններիս թիվն «աճել է» երկրաչափական պրոգրեսիայով: Եթե հավատանք այդ թվին, ապա ստացվում է, որ նախկինում սիսիանցի, վարդենիսցի, մասիսցի ադրբեջանցիները վերջին 35 տարվա ընթացքում, մեծից փոքր 24/7 ձևաչափով վերարտադրողական սեքսով են զբաղվել: Այժմ նրանք Հայաստան վերադառնալու «մեծ ցանկություն» ունեն:
Ի տարբերություն, Հայաստանից Ադրբեջան վարադառնալու ցանկացող չկա:
Հեռու եմ այն մտքից, որ հայ փախստականը պետք է վերադառնա Բաքու կամ Սումգայիթ, սակայն կարծում եմ, որ վերադառնալու պահանջը պետք է ամենուրեք հնչի:
Նույնն Արցախի հարցում. մենք երբեք չենք վերադարձնի Արցախը, եթե չձևավորենք արցախցիների իրենց Հայրենիքում ապրելու ցանկության հանրային պահանջ և այն պարբերաբար չբարձրաձայնենք միջազգային ատյաններում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ