Արցախում մարդիկ ՍՏԻՊՎԱԾ հուղարկավորում են իրենց զոհված հարազատներին, որովհետև հոսանք չկա, որ կարողանան դիահերձարաններում պահեն, սպասեն, մինչև տեսնեն ինչ է լինում, կարողանալո՞ւ են բերել Հայաստան, թե ոչ։
Հասկանո՞ւմ եք դա ինչ է. ստիպված հուղարկավորես զավակիդ, ամուսնուդ, եղբորդ՝ վստահ չլինելով, որ կարողանալու ես մեկ շաբաթից այցելել իր շիրիմին։
Ինչ անմարդկային բաների միջով է ստիպված անցնում էս ժողովուրդը։ Ու ստեղ դեռ կան «մարդիկ», ովքեր չեն հանգստանում ու առիթ-անառիթ կախվում են էս արնաքամ լինող ժողովրդից։
Արամ Գևորգյան