-
08.04.2024|
16:48
Նայում եմ մարդկանց, որոնք լուրջ դեմքով գիժ ձևացողին փորձում են խոսք փոխանցել, փորձ փոխանցել, թե ՌԴ-ի հետ կապերի վատթարացումը էսինչ-էնինչ վատ հետևանքներին է բերելու։
-
07.04.2024|
12:57
«Արևմտյան դեմոկրատական մոդել» կոչվածի ամենամեծ խաբեությունն այն է, որ մեզ բոլորիս համարյա համոզել են (շատերին իրականում համոզել են), որ մեզ նման երկրներում իշխանությունները պետք է հաճախակի փոխվեն։ Բայց հենց այդ երկրներում ստանում են իրենց հարմար իշխանություն, իսկույն ցանկանում են պահել ու նրանց արած սխալ բաները չնկատելու են տալիս։
-
07.04.2024|
12:22
Հենց նոր հասկացա՝ եթե Նիկոլը լիներ Ադրբեջանի ղեկավար, ես հաստատ կդառնայի նրա ֆան կլուբի անդամը. կաջակցեի նրան, կգովերգեի նրա բոլոր նախաձեռնություններն ու դրայվով կհետևեի, թե ի՞նչ է կատարվում Ադրբեջանում:
-
06.04.2024|
22:06
Նիկոլի արածներն էդքան վախենալու չեն, ինչքան այն, որ Արևմուտքը Հայաստանում տեսնում է դեմոկրատական արժեքների առաջընթաց, կոռուպցիայի նվազում և եսիմ էլ ինչ զիբիլներ...
-
06.04.2024|
20:47
-«Ծերանալ»-ն աղոթելուց է առաջացել:
-Ինչու՞:
-Դե, ծերունական աղոթք:
-
06.04.2024|
14:19
Մեր հիմնական խնդիրը Հայաստանի ապիկար, կոռումպացված, ստախոս, իզմեր չունեցող իշխանությունն է, չկայացած, դրսից հրահանգներ ստացող ընդդիմությունը, գրանտներ ուտող, սեմինարներ անող քաղաքացիական սեկտոր կոչվածը...
-
05.04.2024|
07:45
Գրեթե 6 տարի անընդհատ սխալված, Հայաստանն ու Արցախը աղետալի պատերազմի տարած, Արցախը հանձնած, Եռաբլուրի տարածքը բազմապատկած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ոչ պոպուլյար որոշումների համար հայհոյանքի իրենց բեռն ավելացնել։ «Եթե մենք ուզում ենք անել բաներ, որոնք բոլորը միշտ ընդունեն ծափերով, դա չի լինելու: Հենց այստեղ է քաղաքական կամքը և առաջնորդության փորձությունը:
-
04.04.2024|
09:05
Քրիստոսի արձանի շուրջ ծավալվող քննարկումները ստիպեցին, որ նորից գնամ ինձ ծանոթ քանդակագործ-արձանագործի մոտ՝ խորհրդակցելու։ Նրան գտա մի թղթի վրա կռացած՝ ինչ-որ էսքիզ խզմզելիս։ Մատիտը տեղավորեց ականջի հետևն ու ոգևորված շփեց ձեռքերը.
- Ամեն ինչ փայլուն է ստացվում, ինչու՞ ես եկել։
-
03.04.2024|
06:55
Նստել և ուշադիր հետևում ենք, թե ոնց են երկիրը տանում թուրքացման։ Ոչ մի բան բաց չենք թողնում, ամեն ինչ նկատում ենք։ Կամ կարծում ենք, թե նկատում ենք։ Բայց ՕԳԳ չկա։ Միայն նկատում ենք, հետևում ենք, ասում-խոսում-քննադատում ենք։
-
02.04.2024|
13:01
Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո երկրիս գերագույն գլխավոր տիկտոկերը հեռանալու է օդնոկլասնիկ, որպեսզի այնտեղ դասախոսություններ կարդա հայկական պետականության կործանման պատմական ցիկլերի անխուսափելիության մասին: