Առանց Արցախ չկա Հայաստան:
Սիրուն է հնչում, ի՜նչ խոսք:
Կարելի է նաև ավելացնել, որ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, իսկ Շիրակը՝ հյուսիսային դարպասը:
Հետաքրքրիր է, իսկ զանգվածային արտագաղթով Հայաստան կա՞:
Միայն վերջին տասնհինգ տարում մոտ կես միլիոն մարդ է արտագաղթել:
Արտագաղթի պատճառ անարդարությունից ինչու՞ չեք խոսում:
Իսկ առանց արդարադատության Հայաստան կա՞:
Իսկ առանց ԱԱԾ-ի՞:
Իսկ առանց դպրոց Հայաստան կարո՞ղ է լինել: Դպրոցներում աշխատող այսքան ընտրատասովչիկ տնօրեններով ու դասատուներով որևէ երկիր կարո՞ղ է երկար գոյատևել:
Իսկ զինվորական գրքույկ ծախող զինկոմներո՞վ: Ավինյան Տիգրան, տեսնու՞մ ես, թե դոլարն ինչպե՞ս է արժեզրկվել:
Այն գործը, որն անում էին տասնհինգ հազարով, հիմա քսան երեք հազարով գլուխ չեն կարող բերել, անբաշարները:
Անարդարությունից խոսելը երևի դժվար է, վտանգավոր է:
Մարդկանց անուններ բան պիտի տաք: Ի՞նչ գործ ունեք:
Էրդողանին մեր են հայհոյում, Ալիևին՝ կնիկ:
Բայց Էրդողանի գործակալին վախենում են բան հարցնել, Ալիևի օգտագործածի մանկլավիկի ձեռից էլ ծեծ են ուտում:
Գիտե՞ք ինչու է այդպես:
Էրդողանն ու Ալիևը հեռու են:
Համ էլ նրանց դիմացը տասնութ-քսան տարեկան պատանիներ կան կանգնած:
Իսկ թուրքի օգտագործած հայերը մեզ շատ մոտ են, մեր մեջ են:
Նրանք գիտեն մեր համարները, հասցեները, կերած քաքերը:
Նրանք վախենալու են ու նրանցից պրծում չկա:
Այս հարաբերություններով, այս որակներով, նույնիսկ կոոպերատիվ կամ կոլխոզ հնարավոր չէր պահել:
Էլ ու՜ր մնաց՝ պետություն:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ