Վերջերս ԱՄՆ-ում հետազոտություն են անցկացրել՝ պարզելու կապը տեխնոգեն վթարների քանակի և պետական կառավարման մակարդակի միջև։
Ըստ այդմ՝ պարզել են, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում կտրուկ ավելացած տեխնոգեն վթարների քանակը ուղիղ կապ ունի պետական կառավարման որակի և հատկապես պետությունը կառավարող կադրերի հետ։ Մի տեղ գնացքներն են իրար հարվածում, մի տեղ գործարան է պայթում, մի տեղ ավտոբուսն է ձորը գլորվում։ Պարզվում է՝ յուրաքանչուր նման դեպքի խոր վերլուծությունը ցույց է տալիս, որ ինչ-որ տեղ պետությունը թերացել է, և դրա անուղղակի հետևանքով այդ վթարը տեղի է ունեցել։
Շատ փորձագետներ նույն կարծիքին են նաև Չեռնոբիլի ատոմակայանի պայթունի պատճառների առնչությամբ. Չեռնոբիլը պայթյունի խորքային պատճառը ընդհանուր պետական կառավարման որակի անկումն է եղել։
Վահրամ Մարտիրոսյան