«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Խարան, որը երբե՛ք մաքրել չի լինի

Խարան, որը երբե՛ք մաքրել չի լինի
10.08.2023 | 19:58

Աշխարհի ոչ մի ազգ ու պետություն չի դավաճանել իր մի հատվածին, ինչպես հայ ազգն ու ՀՀ-ն արցախցիներին ու ԼՂՀ-ին:

Սա խարան է, որը երբե՛ք մաքրել չի լինի:

Պաշարված, սովահար և բնաջնջման իրական վտանգի առջև կանգնած Արցախին մոռացած և խրախճանքներով «մեկ անգամ տրված կյանքը վայելող» յուրաքանչյուր «հայ» իր կյանքում օրերից մի օր անպայման զգալու է այն, ինչն այսօր զգում ու անմռունչ տանում է արնաքամ ու դավաճանված արցախցին:

Արցախը մարդկային կերպարանք ունենար, ամբողջ հասակով մեկ ձգվելու էր ու թքեր հայ ազգի դեմքին...

Մենք ազգովի այլևս ոչ միայն պարտված ու նսեմացված ենք, այլև ԴԱՎԱՃԱՆ...սա այլևս համազգային գիտակցված դավաճանություն է, տիկնայք և պարոնայք: Մի պահ ձեզ դրեք իր հողին կառչած արցախցու տեղը, և պարզ, առարկայական կհասկանաք համազգային այդ դավաճանության ծավալն ու խորությունը:

Արցախի այսօրվա վիճակի մեղավորն ու պատասխանատուն հետայսու ՆՓ-ն ու ՔՊ-ն չեն:

Արցախի այսօրվա վիճակի մեղավորն ու պատասխանատուն հետայսու ամբողջ հայ ազգն է... և վե՛րջ:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3060

Մեկնաբանություններ