«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Երրորդ տարբերակ չկա

Երրորդ տարբերակ չկա
25.07.2023 | 21:56

Երեկ անդրադարձել էի Սերժ Սարգսյանի նամակին` Պուտինին, Բայդենին, Մակրոնին:

Երրորդ նախագահը օգնություն էր խնդրել նրանցից Արցախի ժողովրդի փրկության համար: Բնականաբար, ռեալ հասցեատերը Վլադիմիր Պուտինն է, և միակ արձագանքը նրանից կլինի, Բայդենն ու Մակրոնը կբավարարվեն գեղեցիկ մարդասիրական հայտարարություններով:

Լավ, ի՞նչ սպասել Պուտինից:

Կարծում եմ` ՌԴ նախագահը երկու տարբերակ ունի գործելու: Առաջինը ուժի կիրառումն է և Արցախի ապաշրջափակումը: Այս տարբերակը տհաճ կլինի Ռուսաստանի համար, ի վերջո, ուժի կիրառումը ռազմական բախում կհրահրի, իսկ այս պահին լարել հարաբերությունները Թուրքիայի, Արևմուտքի հետ Ռուսաստանին պետք չէ: Մանավանդ որ ամեն պահ Անկարայից և Բաքվից նրան կասեն, թե՝ պարոն նախագահ, մենք գործում ենք բացառապես հայկական իշխանությունների հետ միասին և համահունչ, նրանք են ճանաչել Արցախը ադրբեջանական, նրանք են հայտարարել, որ գործ չունեն արցախցիների ապագայի հետ՝ արցախցիների ապագան իրենց գործն է:

Երկրորդ տարբերակն ավելի հեշտ է, Ռուսաստանից ուժի կիրառում չի պահանջի, ընդհակառակը՝ Ադրբեջանին կդրդի դիմել ուժի: Դա Արցախի ճանաչումն է՝ միջազգային նորմերին համապատասխան, ազգաբնակչությանը ֆիզիկական ոչնչացումից փրկելու մարդասիրական վեհ նպատակով:

Կարծում եմ, երբ գա պահը, Վլադիմիր Պուտինը կընտրի երկրորդ՝ ճանաչման տարբերակը: Դա միանգամկց կլուծի բոլոր հարցերը տարածաշրջանում, կազատի հետագա գլխացավանքից, իսկ Պուտինը սիրում է հարցեր լուծել արագ և հստակ:

Եվ կսպասի թուրքերի և Արևմուտքի արձագանքին:

Իսկ ի՞նչ կարող են դրանք անել: Կանեն այն, ինչ արեցին Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնբասի հանրապետությունների, Խերսոնի և Զապարոժիեյի մարզերի ճանաչումից հետո:

Բանդերականներն ուզում են կռվել՝ Արևմուտքը նրանց զինում է, սակայն, ի տարբերություն բանդերականների, թուրքերն ավելի մեղսունակ ցեղատեսակ են և Ռուսաստանի հետ կռվել չեն ցանկանա, հետևաբար, Արևմուտքը նրանց չի զինի, նշանակում է՝ կբավարարվեն տարրական վայնասունով, վրացիների օրինակով:

Ինչ վերաբերում է հայ արևմտականներին, ապա ասեմ, որ դրանք ավելի ծանր կտանեն թուրք-արևմտյան ողբերգությունը, ուղղակի կզրկվեն իրենց գոյության իմաստից, կբռնկվի ինքնասպանությունների համաճարակ,

հայրիկյան-մայրիկյանները կամավոր կհեռանան կյանքից կամ վշտից կսատկեն, քանզի չեն ցանկանա ապրել մի աշխարհում, որտեղ Ռուսաստանը որպես կոշիկի ջնջոց է օգտագործում Արևմուտքն ու դրա թուրք վասալներին:

Վլադիմիր Պուտինի գործողությունների երրորդ տարբերակ չկա: Հետևաբար, բավարարվենք այս երկուսով՝ հուսով, որ ի վերջո կընտրվի երկրորդը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Միգուցե Արցախի իշխանությունները ֆայմե՞ն և դիմեն Ռուսաստանին ճանաչման խնդրանքով՝ Պուտինի գործը հեշտացնելու համար..

Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ