Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Երկարատև քաղաքական աշխատանք է պետք

Երկարատև քաղաքական աշխատանք է պետք
20.07.2023 | 14:14

Քանի Հայաստանի Ազգային Ժողովը (պառլամենտական երկիր ենք, իշխանության ակունքը սա է) չի ազատագրվել անողնաշար, անգրագետ, տգետ ու տհաս, ավազակ, հանրային ռեսուրս գողացող, լիքը դեպքերում նաև բոշա ու անհայրենիք սրիկաներից (հավանաբար ԱԺ 90 և ավելի տոկոսը)՝ նիկոլիզմը ապականելու է ամենքին ու ամենը:

Իսկ դրա համար երկարատև քաղաքական աշխատանք է պետք՝ մաքուր հոգով, մտքերով, գլխով և ձեռքերով մարդկանց հետ միասին: Բայց նման մարդիկ, առանց այն էլ՝ սակավաթիվ, չեն ուզում քաղաքականությամբ զբաղվել: Մի ուզեք, ուրեմն ձեր փոխարեն կորոշեն վերոնշյալ որակներով մարդակերպները:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1870

Մեկնաբանություններ