«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Վախճան կամ լինելություն

Վախճան կամ լինելություն
07.06.2023 | 15:42

Հասկանալու ընդունակ բոլոր հասկացողների համար ամեն ինչ ավելի քան պարզ է...կամ գրեթե ամեն ինչ:

Այն է. կամ սա (սրանք) մնում են և Հայաստանը կարճ ժամանակ անց որպես պետություն լուծարվում է, կամ սա (սրանք) ժամ առաջ հեռանում (հեռացվում) են ասպարեզից ու Հայաստանը շանս է ստանում վերակազմավորվելու որպես պետություն:

Այլ տարբերակ չկա, որովհետև այն պարզապես գոյություն չունի:

Այլ տարբերակների մասին բոլոր խոսակցություններն այլևս ժամանակավրեպ քնարերգության ժանրից են:

Հասկանալու ընդունակ բոլոր հասկացողները հասկացել են,որ բանը բանից վաղուց այլևս անցել է և գոյաբանական աղետը չոքած է Հայաստան երկրի և յուրաքանչյուր հայի դռանը՝ երկրագնդի որ ծայրում էլ, որ բնակվելիս լինի:

Ի գործ, զի այլևս արժեզրկված են բոլոր խոսքերը՝ ներառյալ այս տեքստն ամբողջությամբ...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2692

Մեկնաբանություններ