Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Բոլոր գիշերներից հետո լուսաբաց է լինում

Բոլոր գիշերներից հետո լուսաբաց է լինում
28.05.2023 | 22:09

Մայիսի 28-ը հայոց պատմության մեջ նշվում է որպես պետականության վերականգնման օր։

Մոտ 1000 տարվա անկումից հետո հայ ազգը կարողացավ 1918 թվականի մայիսին միավորվել, շտկել մեջքն ու անկախություն հռչակել իր հայրենիքի շատ փոքրիկ տարածքի վրա։

Այն ժամանակ էլ կային պարտվողական տրամադրություններ, այն ժամանակ էլ կային հանձնվելու և թուրքին տրվելու կարծիքներ, այն ժամանակ էլ կային դավաճաններ, բայց մեր ազգն իր առաջնորդների հետ կարողացավ հաղթահարել բոլոր աղետներն ու Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերում ջարդել թշնամու ողնաշարը։

Ես վստահ եմ, որ հաղթական Սարդարապատներ մենք էլի ենք ունենալու։ Միայն թե կարողանանք մեր հայրենակիցներին համոզել, որ բոլոր գիշերներից հետո լուսաբաց է լինում, եթե ազգն ուզում է ապրել։ Քեզ հարգում են, երբ ուզում ես, որ հարգեն ու երբ ստիպու՛մ ես, որ հարգեն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 11977

Մեկնաբանություններ