ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Որքա՜ն նույնաբովանդակ են բոլոր հեղափոխությունները

Որքա՜ն նույնաբովանդակ են բոլոր հեղափոխությունները
27.05.2023 | 21:29

Այս գրքի մասին անգամ ակադեմիական հանրույթը լուր չունի, այն անտեսված է, արհամարհված և մոռացված...

Այն չի վաճառվում ոչ մի գրախանութում, չեք գտնի ոչ մի տեղ...

2017 թվականին գիրքը ստացա անձամբ հեղինակից՝ լուսահոգի Ռուբեն Ադամյանից, որի անձը ևս մասնագիտական շրջանակներում ոչինչ չի ասի։ Նա այն բացառիկ անհատներից էր, որը թավշյա ավանտյուրայի օրերին զգուշացնում էր մեզ պատուհասող վերահաս աղետի մասին։

ՈՒ այդպես էլ եղավ։

Նա թեև ակադեմիական գիտնական չէր, բայց այնպիսի խորությամբ էր ըմբռնել և վերլուծել 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության դեպքերը, բնութագրել դերակատարների դիվային կերպարները, քողարկված նպատակները։ Այս առումով այն բացառիկ աշխատություն է։

Երկրորդ անգամ եմ զարմանքով կարդում և հասկանում թե որքա՜ն նույնաբովանդակ են բոլոր հեղափոխությունները։

Վահե ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4152

Մեկնաբանություններ