«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ամեն ինչ իր նույն տրամաբանության մեջ է

Ամեն ինչ իր նույն տրամաբանության մեջ է
24.04.2023 | 21:03

Երեկ և այսօր կոչ-ուղերձները շատ տպավորիչ էին` «այլևս երբեք»-ից մինչև «հատուցում և պահանջատիրություն»:

Ցնցող ուղերձներ էին, բայց մտովի ուզեցի հիշել թե ի՞նչ ենք անում այդ ուղերձները կապիտալիզացնելու համար:

Անում էինք և անում ենք նույնը, ինչ 108 տարի առաջ։ Ոչինչ չի՛ փոխվել, ամեն ինչ իր նույն տրամաբանության մեջ է։

-«Ինչպե՞ս ազգային ջոջերը չկարողացան կանխարգելել Հայոց ցեղասպանությունը»,- միշտ այս հարցն էր մտքիս՝ դեռ դպրոցական տարիներից։

Հիմա պատասխանն ունեմ. «Հենց այսպես, հենց այսօրվա նման` կոչերով, իրար հայհոյելով, իրար սպանելով, աթոռ պահելով ու աթոռ ստանալու մոլուցքով»:

Ոչինչ չի՛ փոխվել:


Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2422

Մեկնաբանություններ