ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Աղոթի՛ր, աղոթքը կբացի աչքը հոգուդ կուրացյալ

Աղոթի՛ր, աղոթքը կբացի աչքը հոգուդ կուրացյալ
11.04.2023 | 10:32

Քեզ գահընկեց անող ամբոխի մեջ կտեսնես ու կճանաչես բազմաթիվ մարդկանց, որոնք 5 տարի առաջ քեզ գահակալ կարգող ամբոխի մեջ էին...

Կզարմանաս, կզայրանաս ու ձեռքը փրփուրներին գցող խեղդվողի նման հերթական (վերջին) անգամ կսկսես ճղճղալ «մեր և մեր երեխաների ազատ ու երջանիկ ապագայի» մասին, բայց քեզ այլևս լսող չի լինի և համատիեզերական «բրենդային ճղճղոցդ» ամբոխի «դա-վա-ճան» հուժկու վանկարկումի ներքո կվերածվի անիմաստ ու ծիծաղելի ծղրտոցի:
Տեսնես այդ ժամ կգտնվի՞ մեկը, որը հայտնի ֆիլմի հանգույն կասի քեզ.
-Աղոթի՛ր, Ստեփանոս, երկարորեն, ջերմորեն՝ աղոթի՛ր:
Աղոթքը կբացի աչքը հոգուդ կուրացյալ...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1765

Մեկնաբանություններ