Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ինչու՞ և ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանն իր ավազակախմբով մերժում Հայաստանում Իրանի ու Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու առաջարկները

Ինչու՞ և ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանն իր ավազակախմբով մերժում Հայաստանում Իրանի ու Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու առաջարկները
19.03.2023 | 16:58

2020 թվականի պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը անցկացրել են 20-ից ավելի համատեղ
զորավարժություն։ Էրդողանը հունվարին պաշտոնապես հայտնեց, որ միայն 2022-ին երկու երկրները 12 համատեղ զորավարժանք են անցկացրել, և դրանց մեծ մասը եղել է Ադրբեջանում։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ 2023-ի ընթացքում նախատեսված է ևս 10 զորավարժություն Թուրքիայի և Ադրբեջանի զորքերի մասնակցությամբ։
Որպես կանոն՝ համատեղ զորավարժությունները դաշնակից պետություններն օգտագործում են 2
նպատակով․
1․ զորքին բերել մարտական բարձր պատրաստության վիճակի,
2․ պատերազմի պատրաստվող երկրին զորավարժության անվան տակ մատակարարել մեծ քանակի
զինտեխնիկա։
Հայաստանի դաշնակիցներ Իրանը և Ռուսաստանը 2020-ից մեզ առաջարկում են համատեղ
զորավարժություններ անցկացնել Հայաստանում։
1․ Միայն 2022թ․ ընթացքում Իրանը 3 անգամ առաջարկել է Հայաստանի Սյունիքի մարզում համատեղ
զորավարժություն անցկացնել և այստեղ բերել իրանական նորագույն զինտեխնիկա։
Իրանական զորքը շարունակում է կանգնած մնալ սահմանին՝ Արաքս գետի ափին։
Հայաստանի իշխանությունը մերժել է, ինչից հետո՝ 2022-ի հոկտեմբերին և դեկտեմբերին, Իրանը
զորավարժություն արեց Հայաստանի անմիջապես սահմանին։
2․ 2023-ի հունվարին Հայաստանը մերժեց մեր երկրում անցկացնել ՀԱՊԿ զորավարժությունները՝ դրանց քաղաքական աստառ տալով, այնինչ զորավարժությունները մեզ պետք են նաև զինտեխնիկա ներկրելու համար։
Հիմա դուք դատեք, թե ինչու և ինչ նպատակով է Նիկոլ Փաշինյանն իր ավազակախմբով ամեն կերպ
մերժում Հայաստանում Իրանի ու Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու
առաջարկները։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 4702

Մեկնաբանություններ