Եվրոպական երկրների ղեկավարները՝ սկսած Ֆրանսիայի նախագահից, վերջացրած Գերմանիայի կանցլեր Շոլցով, որոշել են մի առանձնակի հետևողականությամբ ընդգծել Արցախում ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը: Ավելին՝ Շոլցը հաստատեց այն առանցքային թեզը, որ տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման իրավունքները ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ են, միմյանց չեն հակասում:
Իհարկե, այս ամենի համատեքստում տրամաբանական է նաև այն հարցը, թե հապա ինչո՞ւ չեն ճանաչում Արցախի Հանրապետությունը: Վստահ եմ՝ կճանաչեն, եթե մենք առաջինը ճանաչենք և անհարկի դատողություններ չանենք նշաձողը իջեցնելու մասին:
Գևորգ Դանիելյան