«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հայաստանը կարող է իր խնդիրները ՄԱԿ-ում բարձրացնել

Հայաստանը կարող է իր խնդիրները ՄԱԿ-ում բարձրացնել
16.12.2022 | 07:29

Երբ քրդերը, եզդիները կամ, ասենք, բելուջները ՄԱԿ-ի գրասենյակների ու տարբեր դեսպանատների դիմաց ցույցեր են կազմակերպում, ես դա հասկանում եմ: Պետություն չունեցող ժողովուրդների համար միջազգային հանրության ուշադրությունն իրենց խնդիրների վրա հրավիրելու համար այլ տարբերակներ չունեն:


Բայց երբ պետություն ունեցող երկրներն են նման եղանակով փորձում գործել, դա նշանակում է, որ նրանց պետականությունը ձևական բնույթ ունի, հոգեբանորեն նրանք դեռ պետականություն չունեցող գոյակցություններ չեն, չնայած, դեյուրե դա ունեն:
Հայաստանը պետություն է, ՄԱԿ-ի անդամ է և կարող է իր խնդիրները ՄԱԿ-ում բարձրացնել, պահանջել Անվտանգության խորհրդի նիստ, կամ Հայաստանի ղեկավարը կարող է բարձրացնել հեռախոսը և կապվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ղեկավարների հետ ու քննարկել իր խնդիրները:


Հետևապես, եթե կան պահանջներ, դրանք պետք է ուղղված լինեն սեփական կառավարությանը, որն անի այդ քայլերը: Հատկապես անհասկանալի է, երբ ԱԺ-ում ներկայացված պաշտոնական ընդդիմությունն է նման կլոունադա կազմակերպում, փոխանակ պառլամենտում իր ունեցած սահմանադրական հնարավորություններն օգտագործի: Իսկ եթե դա չի կարողանում, ապա Կիևյանի կամուրջը հեռու չէ, կարող են այնտեղից ողջ ֆրակցիայով սուիցիդ կազմակերպել՝ այդ կապիկությունների փոխարեն:


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 10310

Մեկնաբանություններ