Ժամանակին, երբ թշնամու հենց այս ծրագրերի մասին խոսում էի, ինձ որոշ իմաստակներ մեղադրում էին խուճապ տարածելու մեջ, այնինչ, նպատակը վտանգների կանխարգելման համար քայլեր հուշելն էր։
Պետականաշինության հիմնական դրույթներից մեկը կայանում է նրանում, որ պետության կողմից հետապնդվող որևէ գլոբալ նպատակ միայն այն ժամանակ կարող է համարվել իսկական նպատակ, եթե այն հասկանալի է հասարակությանը և արտացոլում է նրա շահերը։
Ամեն ինչ շատ պարզ է. եթե մենք կամք ու կազմակերպվածություն չունենք Երևանում նստած Ալիևի «կոլեգային» հեռացնելու, ապա դրսից ի՞նչ օգնություն ենք ակնկալում։
Ինչի ասես չի գնում թավշաբարոնը անհոգ կյանքի իմիտացիա ստեղծելու համար՝ գինու, գարեջրի, գրկախառնության օրեր կազմակերպելով: Նպատակը ամենաճկվող զանգվածի՝ երիտասարդության բարեհաճությունը նվաճելն ու պահպանելն է:
Շատերը ջղայնացել են՝ իմանալով, որ էս օրհասական վիճակում սրանք 9 000 000 000 (ինը միլիարդ) դրամ են ծախսել՝ ինչ-որ հայտնի ռեփերի համերգ կազմակերպելու համար:
Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը ստիպված է կնքել «խաղաղության պայմանագիր»։ Նիկոլը նույնպես հետ չի մնում և առավոտից երեկո խոսում է «խաղաղության պայմանագրից»։
Արդյո՞ք պատահականություն է սեպտեմբերին Իսրայելի հարձակումը, հատկապես՝ սեպտեմբերի 27-ից ավելի ուժգին, ինտնեսիվ հարձակումները Լիբանանի վրա։ Ադրբեջանի հետ սերտ ռազմական համագործակցության մեջ գտնվող Իսրայելը ի՞նչ ակնկալիքներ ունի սեպտեմբերին սկսած ռազմական գործողություններից, ու՞ր է փորձում այն տանել, ո՞ր տարածաշրջան է փորձում տեղափոխել։