«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՈՒկրաինան դարձրին խամաճիկ Արևմուտքի ձեռքին՝ Ռուսաստանի աչքը հանելու

ՈՒկրաինան դարձրին խամաճիկ Արևմուտքի ձեռքին՝ Ռուսաստանի աչքը հանելու
17.03.2022 | 09:10

Ես շատ ուրախ եմ, որ ընկերներս ապրում են բարիքի կայսրություն ԱՄՆ-ում, որը միայն «»ազատություն» ու «դեմոկրատիա» է սփռել ու սփռում Իրաքում, Լիբանանում, Սիրիայում, նախկին Չեխոսլովակիայում, Սերբիայում, Աֆղանստանում, հիմա էլ ձգտում է ՈՒկրաինայում սփռել: Ռուսաստանը դիմակայում է:


Ես շատ ուրախ եմ, որ ընկերներս ապրում են մարդակենտրոն ու առաջադեմ Եվրոպայում, որը թույլատրել է Ֆեյսբուքում ռուսներին սպանելու կոչերը, արգելափակել է ռուսերեն լրատվականները, իսկ Մերձբալթիկայում ռուսական հեռուստաալիքներ նայելը տուգանվում է 700 եվրոյով:


Ռուսաստանը ՈՒկրաինայում ուկրաինացի ժողովրդի դեմ չի կռվում, կռվում է հավաքական Արևմուտքի դեմ՝ ամերիկյան քիմլաբորատորիաները սահմանամերձ գոտուց հանելու, անգլիական կործանիչների ու ամերիկյան ավիակիրների անվերջանալի սահմանախախտումների դեմ: Գերմանիայի վերամիավորման հիմքում եղել է խոստում, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ծավալվելու դեպի արևմուտք, հիմա եկել-հասել է Բելգորոդ, Ռուսաստանը սպասի, մինչև մտնեն Մոսկվա՞:
2014-ից հետո Դոնեցկ-Լուգանսկում սպանվել է մոտ 10. 000 ռուսալեզու բնակչություն, տասնյակ հազարավորներ փախել են Ռուսաստան:


Երկու օր առաջ Դոնեցկի կենտրոնում բեկորային ռումբ պայթեց՝ 21 կյանք ավարտվեց:
Պատերազմը մահ է ու ավեր, ողբալի է, որ ՈՒկրաինայի ծախու ղեկավարները երկիրը դարձրին խամաճիկ Արևմուտքի ձեռքին՝ Ռուսաստանի աչքը հանելու: Հիմա էլ Զելենսկու աղիողորմ կոչերն են հնչում՝ «օդը փակեք»: Ոչ ոք չի փակելու օդը, ՈՒկրաինան ոտնատակ տվեցին, երկու եղբայրներին կռվացրին, Ռուսաստանին գցեցին պատժամիջոցների տակ՝ Արևմուտքը գոհունակությամբ կարող է ձեռքերը շփել. մի գնդակով երկու նապաստակ է խփել:
Մարդկային կորուստների վրա պատերազմի հրձիգները թքած ունեն:


Ռուզաննա Պետրոսյան

Դիտվել է՝ 49665

Մեկնաբանություններ