Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Արմեն Սարգսյանը առանցքային է համարել գերիների անհապաղ վերադարձը

Արմեն Սարգսյանը առանցքային է համարել գերիների անհապաղ վերադարձը
24.02.2021 | 22:08

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Նրանք անդրադարձել են պատերազմից հետո ստեղծված նոր իրողություններին, տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին: Նախագահը անդրադարձել է մարդասիրական խնդիրներին՝ առանցքային համարելով Ադրբեջանում պահվող՝ հայկական կողմից գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց շուտափույթ և անհապաղ վերադարձին, անհետ կորած անձանց հայտնաբերելուն և հայկական կողմին հանձնելուն առնչվող հարցերը:


Խոսելով հետպատերազմական շրջանում ի հայտ եկած նոր մարտահրավերների մասին՝ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է սահմանազատման և սահմանագծման գործընթացներին, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների անվտանգության հետ կապված խնդիրներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ՝ անդրադառնալով ապագա համագործակցության հնարավորություններին և արդյունավետ փոխգործակցություն ակնկալելով:

Դիտվել է՝ 128314

Մեկնաբանություններ