Առցանց խորհրդաժողովի ժամանակ, մի շարք արդյունաբերական նախագծերից խոսելուց հետո, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ ԱՄՆ–ի նոր վարչակազմը հասկացել է, որ Վաշինգտոնը սխալներ է թույլ տվել Իրանի հետ առնչվելիս, հայտնում է Tehran Times–ը:
«Օրենքին ենթարկվելը մեղք չէ: Մի խուսափեք: Վատը հարկադրաբար հանձնվելն է », - ասել է Ռոհանին՝ խորհուրդ տալով ԱՄՆ–ի կառավարությանը: Նա մերժել է այն գաղափարը, որ Իրանը միջուկային ոլորտում մի շարք քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ին ճնշելու նպատակով՝ հավելելով․ «Թեհրանը Վաշինգտոնին կոչ է անում հարգել օրենքը և հարգել պարտավորությունները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը»:
Նա շեշտել է, որ իր գրասենյակը երբեք չի մտածել, թե Թրամփի նման «հիմար» մարդը կարող է ԱՄՆ–ի ղեկը ստանձնել և աննախադեպ տնտեսական պատերազմ վարել իրանական ազգի դեմ: Իրանի նախագահը կարևորել է Իրանում տնտեսական առաջընթացը. «Չնայած ԱՄՆ–ի բոլոր ճնշումներին, տնտեսական պատերազմին և կորոնավիրուսի համաճարակի բռնկմանը, Իրանը պահպանել է տնտեսական առաջընթացն արդյունաբերական տարբեր ոլորտներում, որոնցից է պողպատի արտադրությունը»: