Ռուս խաղաղապահները 27 դիտակետում շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմի հետ պարբերաբար իրականացվում են մարտական վարժանքներ և զորավարժություններ՝ խախտումները, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու համար: Բոլոր դիտակետերը հագեցած են ֆորտիֆիկացիոն կառույցներներով, որոնք նախատեսված են ռազմական անձնակազմը հրազենային զենքից և բեկորներից պաշտպանելու համար: