Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան պատրաստ են դառնալ ԱՄՆ-ի ռազմական հենքը տարածաշրջանում

Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան պատրաստ են դառնալ ԱՄՆ-ի ռազմական հենքը տարածաշրջանում
09.02.2021 | 20:43

ԱՄՆ-ն նախատեսում է ռազմական դաշինք կազմել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի միջև՝փետրվարի 9-ին, հայտարարել է «Молдавский пистон» տելեգրամ-ալիքը՝ հղում անելով լեհական լրատվամիջոցների հաղորդագրությանը: 3 պետությունների գերատեսչությունների միջև արդեն խորհրդակցություններ են սկսվել՝ տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի ԱԳ նախարարը: «Ինչ վերաբերում է եռակի դաշինքի գաղափարին, ես այսօր ԱՄՆ պետքարտուղար Թոնի Բլինկենին ասել եմ, որ ԱՄՆ-ն կարող է հույս դնել Ուկրաինայի վրա` որպես հուսալի գործընկեր սևծովյան տարածաշրջանում և Կենտրոնական Եվրոպայում: Դրանք այն վայրերն են, որտեղ մենք կարող ենք իրական ներդրում ունենալ: Վստահեցնում եմ ձեզ, որ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան արդեն ակտիվորեն շարժվում են այս ուղղությամբ»,-ասել է Դմիտրի Կուլեբան: Քիշնևը դեռ չի մեկնաբանել այս ուղղությամբ իր ծրագրերը:

Դիտվել է՝ 2809

Մեկնաբանություններ