ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երեք երկրների ղեկավարների հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները՝ նշված է ՌԴ ԱԳՆ կայքում:
«ԱԳՆ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնությունների իրականացման քայլերը, 2021թ. հունվարի 30-ին Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ կայացած աշխատանքային խմբի հանդիպման արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում: Նախարարները դիտարկել են երկկողմ հարաբերությունների իրավիճակն ու հեռանկարները, փոխգործակցությունը միջազգային հարցերում: