Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Հաֆթարի ուժերը զորավարժությունների ժամանակ որպես նշանակետ են օգտագործել Թուրքիայի դրոշն ու Էրդողանի նկարը

Հաֆթարի ուժերը զորավարժությունների ժամանակ որպես նշանակետ են օգտագործել Թուրքիայի դրոշն ու Էրդողանի նկարը
04.02.2021 | 14:35

Լիբիայում զորավարժություններ է անցկացրել ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը, որի ընթացքում լիբիացի զինվորականները կրակելու նշանակետ են դարձրել Թուրքիայի դրոշի ֆոնին Էրդողանի լուսանկարը՝ տեղեկացնում է Yeni şafak-ը:

Զորավարժություններում պայմանական տարածքը գրավելուց և նշանակետերին կրակելուց հետո լիբիացի զինվորականները պաստառ-նշանակետերը նետել են գետնին և ոտնատակ են տվել:

Դիտվել է՝ 2033

Մեկնաբանություններ