Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամները աջակցություն են հայտնել Արցախին

Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամները աջակցություն են հայտնել Արցախին
22.01.2021 | 21:52

Հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում բանավոր հարցեր են հնչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որտեղ լորդերը հանդես են եկել՝ ի պաշտպանություն Արցախի՝ դեմ արտահայտվելով Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությանը, մշակույթի օբյեկտների ոչնչացումներին, ռազմական հանցագործություններին, ռազմագերիների դեմ բռնությանը և այլն՝ տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունից: Առաջին հերթին, ի պաշտպանություն Արցախի, հանդես է եկել բարոնուհի Քերոլայն Քոքսը:

«Գիտեք, որ չնայած հրադադարի ռեժիմին, դեռ կան հաղորդումներ ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմական և քաղաքացիական գերիների դեմ կատարվող վայրագությունների մասին: Իմ այցի ընթացքում և դրանից հետո ես տեսել եմ խեղումների, խոշտանգումների և սպանությունների տեսանյութեր և լուսանկարներ. այնտեղ հայերի գլխատումներ են իրականացվում: Լսել եմ, թե ինչպես են ադրբեջանցիները գերիներից վերցնում հեռախոսները, նկարահանում նրանց խոշտանգումներն ու սպանությունները և ուղարկում նրանց ընտանիքներին:


Արդյո՞ք Նորին մեծության կառավարությունը կգործի վճռականորեն՝ ապահովելու համար, որ Ադրբեջանը պատասխանատվություն կրի կատարված և լավ փաստաթղթավորված ոճրագործությունների համար, թե՞ Ադրբեջանին թույլ կտան շարունակել անպատժելիությունը», – մտահոգվել է նա:


Բարոնուհի Իթոնը բարձրացրել արցախցիների ցեղասպանության հարցը.
«Համաձայն Genocide Watch-ի՝ նոյեմբերին լույս տեսած «ցեղասպանության գործընթացի 10 փուլերի»՝ Ադրբեջանն արդեն հասել է 9-ին, այն է՝ ոչնչացման, և 10-րդ-ին՝ հերքման: Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Նորին Մեծության կառավարությունը վերջին պատերազմում Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության զոհերին պաշտպանելու և նրանց մասին հոգ տանելու պարտականությունը կատարելու համար»,- հարցրել է նա: Քովենթրիի լորդ եպիսկոպոսն էլ անդրադարձել է Արցախի մշակութային ժառանգության թեմային: «Հազարավոր հայկական հուշարձաններ և մշակութային ժառանգության օբյեկտներ այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ներառյալ հնագույն եկեղեցիները, վանքերը և հուշարձանային կառույցները: Կան ապացույցներ, որ Ադրբեջանն արդեն սկսել է հերքել այդ վայրերի հայկական ժառանգությունը: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը`ՅՈՒՆԵՍԿՕ-ին աջակցելու համար ամենանշանակալի մշակութային հուշարձանների գույքագրում իրականացնելու հարցում, և արդյո՞ք բանակցություններ վարվել են Ադրբեջանի հետ` 1954-ին կնքված Հաագայի՝ զինված բախումների հետևանքով մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիային համապատասխան իր պարտավորությունների վերաբերյալ»,- շեշտել է հոգևորականը:

Դիտվել է՝ 3043

Մեկնաբանություններ