Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել դադարեցնել մետաղական ուրան արտադրելուն միտված գիտահետազոտական աշխատանքները:
«Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության կառավարություններս, խորապես մտահոգված ենք Իրանի հայտարարություններով, որ պատրաստվում է մետաղական ուրան արտադրել: Մենք Իրանին կոչ ենք անում դադարեցնել այդ գործունեությունը և անհապաղ վերադառնալ ձեռք բերված պարտավորությունների կատարմանը»,- ասված է հայտարարությունում: