ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունվարի 11-ի մոսկովյան բանակցությունների արդյունքների մասին: Տեղի է ունեցել մտքերի մանրակրկիտ փոխանակում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետագա համատեղ ջանքերի վերաբերյալ: