Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
14.01.2021 | 13:15

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ հեռախոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

Արա Այվազյանը կարևորել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին։

Դիտվել է՝ 2542

Մեկնաբանություններ